Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 95 «կողմ» և 2«դեմ»»,- ասաց Հովակիմյանը:

Գեղամ Հովեյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Գեղամ Հովեյանը ծնվել է 1975թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:

Հայերեն

Մահացել է քանթրի երաժշտության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Դոլլի Փարթոնը

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ