Հասարակական

Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով սեմինար-քննարկման

1 րոպեի ընթերցում

Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով սեմինար-քննարկման

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում կազմակերպված սեմինարը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:

Ըստ աղբյուրի՝ սեմինար-քննարկման անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, աշխա­տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի և օրենսդրության վերաբերյալ զինծառայողների, հատկապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների բացահայտման ու կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում