ԶՈՒ-ում տարվող մեծածավալ աշխատանքը մեծամասամբ հասանելի չէ հանրությանը. ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետը՝ Մարուքյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառման մեջ նշել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյան։ Նա գրառմամբ անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ Մարուքյանը մերկապարանոց մեղադրանքներ է իրեն թույլ տվել։

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։ Պատգամավորի «եթե»-ներով խոսքն այնքան անհիմն է, որ նույնիսկ հարկ չկա դրան անդրադառնալու, սակայն հորդորում ենք նրան ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ ու հասցեական։ Գուցե պատգամավորն ու նրա խմբակցության որոշ անդամներ պարզապես լավ չեն պատկերացնում զինվորական գործը. դա իրենց խնդիրն է և որևէ հիմք չի տալիս չփաստարկված մտքեր արտահայտելուն: Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների:

Իսկ իրական գործ անողներին և պարզապես խոսացողներին ցույց կտա ժամանակը»,- ասվում է Սամվել Ասատրյանի գրառման մեջ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել