ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ. Թաթոյանն արձագանքեց Մարիա Կարապետյանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը վստահեցնում է, որ ՄԻՊ գրասենյակը միշտ է գործել անկաշկանդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, որում պատգամավորը ՄԻՊ-ի անկաշկանդ աշխատանքը համարել էր թավշյա հեղափոխության արդյունք, կառավարող ուժի ձեռբերում:

«Տիկին Կարապետյան ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է և շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձի կողմից այդպիսի ուղերձներ հղելը: Մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ- մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր բոլոր ամբիոններից գնահատականի չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ-ի կողմից, որ օրինակելի կառույց է ՄԻՊ-ը»,-ասաց Թաթոյանը:

Ըստ Թաթոյանի՝ Կարապետյանի ելույթում կային բացահայտ մանիպուլյատիվ հայտարարություններ:Անդրադառնալով Կարապետյանի՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հայտարարությանը՝ ՄԻՊ-ն ասաց. « Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ մենք ԱԳՆ-ի հետ չենք աշխատել: Իմ ոչ բարոյականությունը, ոչ էլ իրավական կաշկանդվածության սահմանները թույլ չեն տալիս, որ ես անցնեմ ու քննարկումների գնահատականներ տամ: Մենք ամեն օր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ»,-ասաց Թաթոյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ քայլ չի անում, որը կհակասի երկրի արտաքին քաղաքականությանը: «Ես ձեզ ասում եմ, որ ադրբեջանցիները սպառնում են, ինֆորմացիա եմ տարածում, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ ամսի 15-ին ասել եմ սահմանազատում բառը, ամսի 17-ին՝ սահմանագծում բառը»,-ասաց Թաթոյանն ու առաջարկեց միասին գնալ ու նայել, թե սահմանին ինչ է կատարվում:

Մարիա Կարապետյանը ավելի վաղ իր ելույթում կարևորել էր ՄԻՊ-ի գրասենյակի կատարած փաստահավաք աշխատանքը՝ Ադրբեջանի կողմից կատարած պատերազմական հանցագործություններն ապացուցելու համար: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ օրենքով երաշխավորված անկաշկանդ աշխատանքը Հայաստանի ժողովրդավարության ցուցիչ է՝ թավշյա հեղափոխության արդյունք և նաև այս կառավարող ուժի ձեռքբերում: Նաև ՄԻՊ-ն է հաճախ արձանագրում, որ գործում է անկաշկանդ»,-ասել էր Կարապետյանը:

Ըստ Կարապետյանի՝ ՄԻՊ-ի բովանդակային, մասնագիտական հայտարարությունների, վերլուծությունների մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին:

«Սկսած դեկտեմբերի 17-ից, պարոն Թաթոյան, դուք պարբերաբար արձանագրել եք սահմանագծման և սահմանազատման մասին՝ կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում: Օրինակ դեկտեմբերի 17-ին հայտարարել եք՝ Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը՝ այդ թվում կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Այսինքն՝ դուք ժողովրդին ասում եք, որ զայրացած են, և դա արդարացված է, քանի որ դա տեղի է ունենում սահմանազատում և սահմանագծում: Դեկտեմբերի 19-ին էլ հայտարարել եք, որ սահմանազատումների և սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ: Եվ միայն դեկտեմբերի 31-ին դուք վերջապես հրապարակել եք ԱԳՆ-ից ստացա պաշտոնական գրությունը՝ ձեր հարցմանն ի պատասխան, թեև կարող էիք շատ արագ կապ հաստատել և պարզել՝ սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենում»,-ասել էր պատգամավորը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա