Ջեֆ Բեզոսը տիեզերք տուրիստական թռիչքի օրը նշանակել Է հուլիսի 20-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտարարել Է զբոսաշրջիկների հետ New Shepard հրթիռի օդաչուավոր արձակման մասին: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամենայն հավանականությամբ ուղեւորները կդառնան ընկերության աշխատողները, սակայն առնվազն մեկ տեղ կդրվի առցանց աճուրդի: Blue Origin-ի հրթիռը ենթաուղեծրային թռիչք կկատարի, այսինքն՝ 100 կիլոմետրկից ավելի չի բարձրանա, որը կոչվում Է Կարմանի գիծ:

«Երբեւիցե միայն 569 մարդ Է հատել Կարմանի գիծը»,-նշել Է Արիանա Քոռնելը՝ Blue Origin-ի տիեզերագնացների համար վաճառքների գծով տնօրենը, հավելելով, որ ընկերությունը մտադիր Է փոխել այդ իրադրությունը: Blue Origin-ի հայտարարությունը շուրջ 12 տարվա ընդմիջումից հետո դարձել Է տիեզերական զբոսաշրջության վերածնության վկայություն: New Shepard-ի ուղեւորներն անկշռելիության պայմաններում գտնվեն շուրջ երեք րոպե, ինչպես նաեւ կտեսնեն տիեզերքի մթությունը եւ Երկրի կոր հեռապատկերը: Ապագայում հրթիռի տոմսը կարող Է արժենալ 200 հազար դոլար: Սակայն Կոռնելը կարծում Է, որ ժամանակի հետ գները կնվազեն:

Բեզոսի ընկերության համար մրցակից կարող Է դառնալ Իլոն Մասքը, որի SpaceX կորպորացիան մշակում Է օդաչուավոր հրթիռներ: Ավելի վաղ SpaceX-ը NASA-ից «լուսնային» պարտավորագիր Է ստացել հայտամրցույթում հաղթանակի արդյունքներով՝ գերազանցելով Blue Origin-ին եւ մյուս մասնակիցներին: Մինչ այդ զբոսաշրջիկները Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) են այցելել «Ռոսկոսմոս»-ի հետ պայմանագրերով, բայց պետական կորպորացիան 2009 թվականին հրաժարվել Է նման թռիչքներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին