Հասարակական

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը կոչ են անում միանալ «Դասավանդիր, Հայաստան»-ի նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը, Շերը, Սերժ Թանկյանը կոչ են անում միանալ «Դասավանդիր, Հայաստան»-ի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, հռչակավոր փոփ-երգչուհի Շերը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը կոչ են անում միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությունների ընդլայնման և բարվոք ապագայի։

««Hope For Armenia and Teach For Armenia». hենց այս խոսքերով Քիմ Քարդաշյանը, Շերը, ինչպես նաև մի շարք այլ ականավոր սփյուռքահայ գործիչներ կոչ են անում միանալ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի նախաձեռնությանը՝ ընդլայնելու Հայաստանի և Արցախի աշակերտների կրթական հնարավորությունները։ Մայիսի 7-ին մեկնարկելու է «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի «Hope For Armenia: A Springtime Debut» առցանց տեղեկատվական միջոցառումը, որի ընթացքում հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդները, ովքեր թողել են իրենց առօրյան ու միացել հեռավոր գյուղերում դասավանդելու առաքելությանը, կիրականացնեն առցանց շրջագայություն դեպի Հայաստան և հետպատերազմյա Արցախ, կծանոթացնեն իրենց դպրոցների հետ և կներկայացնեն կատարված աշխատանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է «Դասավանդի'ր, Հայաստան» հիմնադրամի հաղորդագրությունում:

Այս շարժմանն են միացել աշակերտներ ու ուսուցիչներ՝ մոտ 100 համայնքներից, երիտասարդ մասնագետներ, բարերարներ և համաշխարհային մեծության աստղեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում