Հասարակական

Ապրիլին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկ երեխաների թիվը

1 րոպեի ընթերցում

Ապրիլին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկ երեխաների թիվը

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ 2021 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի ապրիլին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 133 ծնունդ, որոնցից 70-ը աղջիկներ են, 63-ը՝ տղաներ։ 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21 երեխա՝ Գավառի, 18 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 13-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 5-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ապրիլին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների քանակը 2020 թվականի ապրիլի համեմատ ավելացել է 17-ով։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում