Հասարակական

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ՝ մայիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտգործնախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի առջև, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանությանսուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետև Լավրովը Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում ջրել է 2007 թվականին իր տնկած եղևնին:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ այդ թվում Ռուսաստանի Պետական դուման 1995թ. ապրիլի 14-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին: Այնուհետև կրկին դուման հայտարարություն է ընդունել՝ 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում