Իրավունք

Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար նախատեսվում է ստեղծել միասնական հարթակ

2 րոպեի ընթերցում

Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար նախատեսվում է ստեղծել միասնական հարթակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փաթեթով նախատեսվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար ստեղծել միասնական հարթակ:

«Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ: Այս գործընթացը թույլ է տալու ունենալ հստակ վիճակագրություն Հայաստանում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին` առավել արդյունավետ կերպով վերահսկելով գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը: Միաժամանակ փոփոխվել է «աշխատանքի թույլտվություն» հասկացությունը, որը լիազոր պետական մարմնի կողմից տրվող էլեկտրոնային թույլտվություն է, ինչի հիման վրա օտարերկրացին ստանալու է ժամանակավոր կացության կարգավիճակ»,- նախագծի ներկայացման ընթացքում նշել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 84 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում