Հասարակական

Սյունիքի մարզպետարանը հերքում է մարզի տարածք ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետարանը հերքում է մարզի տարածք ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքն ու ներթափանցել են Սյունիքի մարզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սյունիքի մարզպետարանի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում», - հայտնում է Սյունիքի մարզպետարանը՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ՝ անցնում է լճի տարածքով, և ներկա պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, իսկ Սյունիքի մարզից որևէ տարածք «Սև լիճ» արգելավայրում չի զիջվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում