«Զարթոնք» ծրագրի շրջանակներում շուրջ 100 զինծառայողի կցուցաբերվի հոգեբանական աջակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 5-ին մեկնարկեց «Զարթոնք» ծրագիրը, որի նպատակն է հոգեբանական աջակցություն ցուցաբերել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավոր զինծառայողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Զարթոնք» ծրագրի պատասխանատու Մարինա Մարյանյանը նշեց, որ նախաձեռնության շրջանակներում կկազմակերպվեն առանձին խմբերով քննարկումներ, որոնց ընթացքում մասնագետները հնարավորություն կունենան լսել մասնակիցների կարծիքները, ներկայացնել հնարավոր խնդիրների լուծման տարբերակներ:

«Զինծառայողները նույնպես կունենան առաջարկներ և հարցեր, որոնք կարող են մասնագիտական պատասխաններ ստանալ հենց այդ հոգեբանական թիմից»,- հավելեց Մարյանյանը:

«Զարթոնք» ծրագրի պատասխանատու տնօրենի խոսքով` միջոցառումը շարունակական բնույթ է կրելու, իսկ դրա հիմնական շահառուներն են լինելու 18-30 տարեկան վիրավոր, պրոթեզավորված զինծառայողները:

«Ունենք նաև ֆիզիկապես առողջ, սակայն հոգեբանական որոշակի խնդիրներ ունեցող զինծառայողներ»,- նշեց Մարյանյանը:

Պատերազմի մասնակից Դավիթ Մանուկյանը, ով վիրավորվել էր Հադրութում անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռից, նշեց, որ պատերազմի օրերը մինչև կյանքի վերջ իր հիշողության մեջ կմնան, որքան էլ փորձի հոգեբանորեն դրանք հաղթահարել: Դավիթը, սակայն չի հուսահատվում, փորձելու է ամեն ինչ անել օգնելու պետությանը դուրս գալ ծանր իրավիճակից:

«Վիրավորումս շատ լուրջ էր, բժիշկները մտադրված էին հեռացնել ոտքս, սակայն հետո մտափոխվել են և վիրահատել: Հիմա անցնում եմ ֆիզիոթերապիա»,- ասաց Մանուկյանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան