Մշակույթ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի ղեկավարությամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի ղեկավարությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 7-ին հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի (ՌԴ) ղեկավարությամբ համերգով, որը տեղի կունենա մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Ելիզավետա Գլազունովան (ՌԴ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն Վ. Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու, Դ. Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները:

Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան Համառուսաստանյան երաժշտական մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2015): 2011 թվականից ղեկավարել է տարբեր նվագախմբեր և երգչախմբեր, այդ թվում` Կարելիայի Հանրապետության երաժշտական թատրոնում կայացած օպերային գալա-համերգները, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգների շարքը, Ջ. Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի նախապատրաստությանը Պեզարոյի Ռոսինիի կոնսերվատորիայում (Իտալիա) և այլն: 2011-ին Հարավային Կորեայի Դեջոն երաժշտական քոլեջում աշխատել է որպես երգչախմբի և նվագախմբի դիրիժոր: 2013 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ստուդիայի երգչախմբի ղեկավարն է: 2017-ի նոյեմբերից Հարբինի (Չինաստան) կոնսերվատորիայի միջազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Չինաստանի տարբեր քաղաքներում և ձայնագրություններ իրականացրել Պեկինի կենտրոնական հեռուստատեսության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում