Հանրային վայրերում շուտով կգործեն COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող բուժկետեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային վայրերում շուտով կգործեն փոքր բուժկետեր COVID-19-ի դեմ պատվաստումները բնակիչներին ավելի հասանելի դարձնելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին նշեց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում պատվաստումների ծրագրում իրականացնում է փորձի փոխանակում: Մասնագետը տեղեկացրեց, որ ներկայում նախարարությունը, պատվաստումների գործընթացը քաղաքացիներին ավելի մոտեցնելու աշխատանքի շրջանակում, քննարկում է հանրային վայրերում բուժկետեր ունենալու տարբերակը:

«Նման մշակույթ կա նաև ԱՄՆ-ում: Հայաստանում ևս քննարկվում է, և արդեն գործնական քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: Լինի հրապարակ, խոշոր առևտրի կենտրոն, թե փողոց, շուտով կգործեն բուժկետեր: Դրանք կօգնեն, որ բնակիչներն առանց դժվարությունների, խնդիրների ստանան իրենց պատվաստումները: Պատվաստումների հետ կապված բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնք արվում են պոլիկլինիկաներում, կարվեն նաև բուժկետերում»,- ասաց Շանթ Շխրտումյանը:

Մասնագետը նկատեց, որ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը միջազգային միտումներից հետ է ընկնում: Աշխարհի բնակչության 7 տոկոսն արդեն պատվաստվել է, կան երկրներ, ինչպես, օրինակ, Իսրայելը, որտեղ բնակչության պատվաստումների ցուցանիշը մոտ 60 տոկոսի է հասնում: Շանթ Շխրտումյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ կան քննարկումներ, թերահավատություն պատվաստումների հետ կապված, սակայն, շատերը գիտակցում են, որ դա է կարևոր ճանապարհը:

«ԱՄՆ-ում եղավ մի պահ, որ նույնիսկ պատվաստումների հետ կապված հերթեր էին լինում: Եվ ասեմ, որ քաղաքացին պատվաստանյութ ընտրելու հնարավորություն չունի: Այդ պահին ինչ եղավ, դրանով էլ պատվաստվում է: Այսօր Հայաստանում 4 հազար 500 մարդ է պատվաստվել, ինչը ցածր ցուցանիշ է: Թեպետ, ասեմ, որ վերջին շրջանում ակտիվ իրազեկման աշխատանքներն իրենց ազդեցությունը տալիս են, և պատվաստումների գործընթացի ակտիվություն է նկատվում»,- ասաց Շանթ Շխրտումյանը: Վարակի ակտիվ փուլում տեսնում էինք, որ ամեն օր միջինը 20 մահ էր գրանցվում, և եթե պատվաստումների գործընթացն ակտիվ ընթանա, ապա, ըստ մասնագետի, մահացության ռիսկը նկատելի կկրճատվի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստման արդյունքում ստացված օգուտները մի քանի հարյուր անգամ ավելի շատ են, քան ռիսկերը:

Հայաստանն ունի «Սպուտնիկ V», «Աստրա Զենեկա» և«Կորոնավակ» պատվաստանյութերը:COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը