Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է
1 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051063.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով:
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: