Life

Արման Հովհաննիսյանն ու Լարիսա Դոլինան ներկայացել են համատեղ երգով

1 րոպեի ընթերցում

Արման Հովհաննիսյանն ու Լարիսա Դոլինան ներկայացել են համատեղ երգով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանն ու ՌԴ ժողովրդական արտիստ Լարիսա Դոլինան երաժշտասերներին են ներկայացրել «Իմ դստրիկ» (Дочка моя) երգի տեսահոլովակը: Այն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը հրապարակելիս Արման Հովհաննիսյանը գրել է, որ յուրաքանչյուր հոր համար չափազանց կարևոր և հուզիչ է այն օրը, երբ ամուսնացնում է դստերը:

Երգի երաժշտությունը գրել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը, որոնք հայտնի են KAREN-SEVAK Production-ով, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, հոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում