Հասարակական

Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

1 րոպեի ընթերցում

Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 30-ին իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը։ Ստորաբաժանումների ղեկավարները հրահանգավորել են մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում