Սիրուշոն հրապարակել է նոր երգի տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
![Սիրուշոն հրապարակել է նոր երգի տեսահոլովակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1050900.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել «Body on Body» երգի տեսահոլովակը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը Սիրուշոն է, գործիքավորումն իրականացրել է Ալեքսան Ասրյանը, երգի վիդեոն՝ Sirusho Production-ի:
Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփ ժանրերում: Պարբերաբար ներկայացնում է նաև գուսանական, ռազմահայրենասիրական ստեղծագործություններ: Երգչուհին ունի անգլերեն մի շարք երգեր, որոնք սիրվել ու լայն տարածում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: