Եթե անգամ եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանին հիշեցնում է միջազգային պահանջը. եթե անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, միևնույն է, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին սաց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՄԻՊ-ը նկատեց, որ Ադրբեջանը սկզբում գերիներին փորձեց ներկայացնել որպես ահաբեկիչներ: «Հետո փոխեցին քաղաքականությունը և հիմա ասում են, թե ընդհանրապես չունեն ահաբեկիչ: Սա միջազգային սկզբունքներին ակնհայտ հակասող դիրքորոշում է: Թեև նոյեմբերի 9-ից առաջ, թե հետո, թե պատերազմից առաջ ու հետո, մենք ունենք բաց, ընթացող ռազմական կոնֆլիկտ, այս կոնֆլիկտը չի ավարտվել: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ցանկացած մարդ, որը գերության մեջ է հայտնված այդ ժամանակաշրջանում, գերու կարգավիճակ ունի: Հետևաբար, հատկապես Ժնևի 3-րդ կոնվենցիայով արգելվում է որևէ տեսակի հետապնդում այդ մարդու նկատմամբ, ավելին՝ սա պատերազմական հանցագործության հանգեցնող քաղաքականություն է անգամ»,- ասաց Թաթոյանը:

Նա նկատեց, երբ Ադրբեջանն անընդհատ հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետին՝ ասելով, թե կատարում են, այնպես չէ, որ դա իրենց լավությունն է կամ բարի կամքի դրսևորումը, դա իրենց պարտավորությունն է: «Եթե անգամ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը չլիներ, ի՞նչ է, պետք է մեր գերիներին չվերադարձնեի՞ն: Դա միջազգային պահանջ է՝ անգամ, եթե կոնկրետ հակամարտությանը վերաբերող փաստաթղթում չկա այս կետը, նրանք պարտավոր են դա կատարել»,- ընդգծեց Թաթոյանը:

ՄԻՊ-ի կարծիքով՝ միջազգային հանրությունը հիմա այդ առումով ճնշումներն ավելի է ուժեղացնում: «Քանի որ մենք կարողանում ենք համատեղ ուժերով ցույց տալ, որ այստեղ բոլորովին այլ խնդրի մասին է խոսքը»,- ասաց նա:

Թաթոյանը նկատեց, որ Ադրբեջանն այդ առումով նաև քաղաքականացնում է խնդիրը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով հատկապես գերիների և անհայտ կորածների ընտանիքի անդամներին:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝2020թ.նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար