Թշնամանքի ևս մեկ օջախ. ՄԻՊ-ն ուսումնասիրել է «պուրակի» ազդեցությունը Ադրբեջանի հասարակությունում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր զեկույց կհրապարակի, որում ապացույցներով վեր է հանվում, որ Բաքվում բացված «պուրակը» Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ատելության քաղաքականության վառ դրսևորում է և թշնամանքի լրացուցիչ օջախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի mարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացմանը:

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության, թշնամաքնի քաղաքականությունը ներկայումս նույնպես շարունակվում է: Դրա վառ դրսևորումը ՄԻՊ-ը համարում է Բաքվում բացված «պուրակը»: ՄԻՊ-ը լրացուցիչ արտահերթ զեկույց է մշակել, որը կհրապարակվի 1-2 օրվա ընթաքում:

«Ուսումնասիրել ենք այդ «պուրակի» ազդեցությունը ադրբեջանական հասարակությունում: Ապացույցներով վեր ենք հանել, ցույց ենք տալիս, որ դա ատելության, թշնամանքի լրացուցիչ օջախ է, և դա արվում է մտադրված՝ նաև տառապանքներ պատճառելու հայ հասարակությանը»,-նշեց Թաթոյանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանում կան էթնիկ պատկանելիությամբ սպանություններ, դաժանություններ, ինչն ապացուցված, հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով:

Նա բացատրեց, թե ինչու է նշում, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը ֆաշիզմի հասնող է: Ադրբեջանի նախագահը իր՝ հատկապես ապրիլի 12-ի և 13-ի ելույթներում արձանագրել է, իր կարծիքով, ադրբեջանական ժողովրդի առավելությունները՝ հայ ժողովրդի նկատմամբ՝ դա անելով արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: «Դա ենթադրում է, որ ազգային պատկանելիության հիմքով մարդը վատն է»,-նշեց ՄԻՊ-ը:

ՄԻՊ-ը ուսումնասիրել է նաև թուրքական աղբյուրները և նկատել, որ նույն ատելությունը նույնությամբ տարածվում է նաև թուրքական աղբյուրներով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց «պուրակ»: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: «Պուրակում» ցուցադրվում են հայկական բանակի զրահամեքենաներ, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:

Հայերեն

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը