Հասարակական

Երկրորդ զորամիավորումն անցկացրել է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն

1 րոպեի ընթերցում

Երկրորդ զորամիավորումն անցկացրել է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում, ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։

Ըստ աղբյուրի՝ հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով զորավարժության արդյունքները, խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում