Ավանեսյանն ընտրություններին ավելի պատրաստված լինելու պայման է համարում պատվաստումային պատուհանը ճիշտ օգտագործելը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային հավաքները, առավել ևս եթե հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում, միանշանակ ռիսկ են ներկայացնում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Առողջապահության նախարարությունը մշակել է լրացուցիչ միջոցառումների շրջանակ, որը կօգնի ընտրություններն այնպես կազմակերպել, որպեսզի վարակի տարածման ռիսկերը հնարավորինս նվազեցնել: Եթե պատվաստումային պատուհանը ճիշտ օգտագործենք, ապա ընտրություններին ավելի պաշտպանված կլինենք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հայաստանում 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա: Երկրում հասանելի են AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերը: Մայիսի առաջին շաբաթվա ընթացքումՀայաստանը կստանա100 000 դեղաչափ Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVacպատվաստանյութը: