Հասարակական

ՀՀ ՊՆ ենթակայության և 5-րդ զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերը մասնակցել են հավաք-խորհրդակցության

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ ենթակայության և 5-րդ զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերը մասնակցել են հավաք-խորհրդակցության

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերի հետ ապրիլի 28-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են բուժծառայության կազմակերպման, մարտական գործողությունների վարման ընթացքում զորքերին անհրաժեշտ օգնության ցուցաբերման, բժշկական հետազոտությունների և բուժտարհանման կազմակերպման հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում