Հասարակական

Երրորդ զորամիավորման զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են ճամբարային հավաքների

1 րոպեի ընթերցում

Երրորդ զորամիավորման զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են ճամբարային հավաքների

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի դաշտային վարժվածության և մասնագիտական պատրաստության մակարդակն ամրապնդելու, հրամանատարական կազմի ղեկավարման ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 26-ից 28-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են ճամբարային հավաքների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքների ընթացքում իրականացվել են մասնագիտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ, անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում