Պետությունը նպատակ է դրել պատվաստել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների. Ավինյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը ցանկանում է ունենալ կորոնավիրուսի դեմ հնարավորինս շատ թվով պատվաստված քաղաքացիներ, այդ ուղղությամբ քաղաքականությունը միտված է լինելու հնարավորինս շատ մարդկանց համոզելուն, խրախուսելուն, որ պատվաստվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով պատվաստումից հետո լրագրողների հետ զրույցում:

AstraZeneca-ի բացված սրվակով պատվաստվեցին Ավինյանը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Ավանեսյանի ամուսինը, քույրը: Պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը նրանք պետք է ստանան 2 ամիս հետո:

Տիգրան Ավինյանը պատվաստումը այս տարվա կարևորագույն գործընթացներից մեկը համարեց: «Պատվաստման տեմպերը տարբեր երկրներում էականորեն ազդել են ներքին կարգավորումների, զբոսաշրջության, այլ երկրների հետ հարաբերությունների և առհասարակ տնտեսական իրավիճակի վրա: Միանշանակ, մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ պատվաստումն էականորեն ազդում է նաև կորոնավիրուսի թվերի վրա՝ նշելով, որ ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, պատվաստումների քանակը դրականորեն է ազդում, և այդ երկրները կորոնավիրուսի նոր դեպքերի բավականին ցածր քանակ են գրանցում:

Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ այս պահին պատվաստվելը հնարավորություն է տալիս խուսափել հետագա ալիքներից: «Աշխարհի մի հատվածում ալիքները բարձրանում են, մյուսում՝ իջնում, բայց մենք անընդհատ տագնապի վիճակում ենք գտնվում, քանի որ ամեն ալիքի հետ հիվանդության ծանրությունը բարձրանում է: Մեզ մոտ համամասնությամբ՝ ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի թիվն ավելանում է, քանի որ շրջանառվում են զանազան շտամեր: Եվ այլ հանգամանքներից ելնելով էլ՝ մենք օր առաջ պետք է կանխենք հիվանդացության տարածումը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Պատվաստումից առաջ հակամարմնի առկայությունը ստուգող թեստ հանձնելու ցուցում, անհրաժեշտություն չկա: Եթե բնական իմունիտետի առկայության դեպքում գումարվում է պատվաստումը, ապա շեմը լրացուցիչ բարձրանում է, և ամբողջական պաշտպանություն է լինում:

«Ես միշտ նշել եմ, որ ըստ պատվաստանյութի առկայության քանակների՝ մենք պետք է հնարավորինս լայնացնենք շրջանակները, թե ում ենք պատվաստում: Ունենք երկու հղի, որոնք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, և մեր կարծիքով, եթե, օրինակ, նրանց բարեկամները, որոնք ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի: Եվ կան շատ այլ դեպքեր, և մեր նպատակն է հնարավորինս մեծ թվով պատվաստված քաղաքացիներ ունենալ, որոնք կապահովեն հանրային իմունիտետը»,-ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով լրագրողի նկատառմանը, որ Հայաստանում ի սկզբանե տարիքային շեմ էր դրվել AstraZeneca-ով պատվաստման համար՝ նկատի ունենալով նաև թրոմբի առաջացման հավանականությունը՝ Ավանեսյանն ասաց, որ այդ պատճառահետևանքային կապը դեռ վերջնական հաստատված չկա: «Վերջին շրջանում աղմուկը և նման դեպքերի առկայությունը գրեթե զրոյական է: Եվ նման ցուցումները շատ ավելի հայեցողական կամ ավելորդ զգուշության միտում ունեին»-ասաց նա ու հավելեց, որ ռիսկի խմբի ներկայացուցիչների համար, սակայն, այդ տարիքային շեմի ցուցումը գործում է:

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: Սակայն օրեր առաջ փոփոխությամբ սահմանվել է, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հայերեն English Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը