Life

Jay-Z-ը պատմել է, թե ինչպես է ինքը Բեյոնսեի հետ դաստիարակում երեխաներին

1 րոպեի ընթերցում

Jay-Z-ը պատմել է, թե ինչպես է ինքը Բեյոնսեի հետ դաստիարակում երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Jay-Z-ը The Sunday Times հրատարակությանը տված հարցազրույցում պատմել Է, թե ինչպես են ինքը եւ Բեյոնսեն դաստիարակում իրենց զավակներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեփերը կարծում Է, որ ծնողները հաճախ են պարտադրում իրենց ընտրությունը, մասնավորապես, երբ խոսքը կարիերայի մասին Է: Եվ դա ճիշտ չԷ: Jay-Z-ը վստահեցնում Է, որ իր ժառանգներին չի պատրաստվում ստիպել շարունակելու իր գործը: Նա այն կարծիքին Է, որ երեխայի համար ամենակարեւորը սեր եւ աջակցություն զգալն Է:

«Իմ խնդիրը սիրալիր մթնոլորտ ապահովելն Է, այն բանի նկատմամբ չափազանց ուշադիր լինելը, թե ինչ են ցանկանում դառնալ իմ զավակները»,-ասում Է Jay-Z-ը: Jay-Z-ը եւ Բեյոնսեն ամուսնացել են 2008 թվականին: Զույգը դաստիարակում Է իր երկու դուստրերին՝ Բլյու Այվային ու Ռումային, եւ որդուն՝ Սերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում