Հասարակական

Չորրորդ զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի ուսումնական աշխատանքների արդյունքները

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի ուսումնական աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ ապրիլի 27-ին ամփոփվել են 2021 ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են իրականացված աշխատանքները, առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությունը։

Զորամիավորման հրամանատարը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ առկա բացթողումների շտկման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում