Life

«Կիլոմետրեր». Սևակ Խանաղյանը երաժշտասերներին է ներկայացրել նոր երգի հոլովակը

1 րոպեի ընթերցում

«Կիլոմետրեր». Սևակ Խանաղյանը երաժշտասերներին է ներկայացրել նոր երգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Կիլոմետրեր» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության և բառերի հեղինակը Սևակ Խանաղյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Նավոյանն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների`«Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում