Թխամորթ դերասաններն առանց «Օսկարների» մնացին գլխավոր դերերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թխամորթ դերասաններն «Օսկարներ» չստացան ո՛չ տղամարդու, ո ՛չ Էլ կնոջ լավագույն դերի համար մրցանակաբաշխության 93-րդ արարողության արդյունքներով, թեեւ գոնե առաջին դեպքում ֆավորիտն աֆրոամերիկացի Չեդվիկ Բոուզմանն Էր:

Արրողության հեռարձակումը վարում Էր ABC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բոուզմանն «Օսկարի» Էր անվանակարգվել հետմահու: Անվանակարգում հաղթած 83-ամյա Էնթոնի Հոփինքսը, որը դարձել Է ամենատարեց մրցանակակիրն այդ կատեոգրիայում, մեկ արձանիկ արդեն ունի, այնպես որ զանգվածային լրատվամիոցների բազմաթիվ կանխատեսումներում հաղթանակն ավելի հաջախ տրվում Էր Բոուզմանին:

Հավակնորդնրի թվում Էր նաեւ Ռիզ Ահմեդը՝ առաջին մուսուլմանը, որն «Օսկարի» Է առաջադրվել այս կատեգարիայում: Կնոջ լավագույն դերի համար «Օսկարի» հավակնորդուհիների թվում հինգ անվանակարգորդներից թխմորթ Էին երկուսը՝ Վիոլա Դեւիսը եւ Անդրա Դեյը:

Այսպիսով՝ երկու կաեգորիաներում Էլ պարգեւները կարող Էին բաժին հասնել թխամորթների: Հոլիվուդն ավելի ու ավելի մեծ ուշադրություն Է նվիրում այն բանին, որպեսզի կինոն արտացոլի, թե ԱՄՆ-ում որքան բազմազան Է հասարակությունը: 2024 թվականից «Օսկարի» անվանակարգորդներին ընտրելիս կպահանջեն ֆիլմերում որոշակի թվով փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայություն:

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը