Քաղաքականություն

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում