Մարուքյանը շատ հավանական է համարում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ հավանական է համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

«Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։ Հիշում ենք, որ մեկ տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, և ԱՄՆ գործադիրը դեռ չի ճանարել»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ եթե Բայդենն օգտագործի ցեղասպանություն բառը, կնշանակի, որ ԱՄՆ-ն ամբողջության ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ապրիլի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստվում է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան