Հասարակական

Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս երթը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից:

Երթի սկսվելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով, անդրադառնալով, հայ-թուրքական հաշտեցման հնարավորությանը՝ ասաց. «Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին: Բայց ինչի՞ հաշվին: Եթե դա տեղի է ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին, մենք դեմ ենք այդ հարաբերություններին և ամեն բան անելու ենք, որ դա չլինի»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ կխոնարհեն բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում