Life

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը արքայազն Լուիի լուսանկարն են հրապարակել նրա ծննդյան օրը

1 րոպեի ընթերցում

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը արքայազն Լուիի լուսանկարն են հրապարակել նրա ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին արքայազն Լուիի նոր լուսանկարն են հրապարակել նրա երրորդ ծննդյան օրը: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արքայազնին լուսանկարել Է դքսուհին՝ Քենգսինգթոնյան պալատում՝ այն բանից քիչ առաջ, երբ Լուին ապրիլի 21-ին առաջին անգամ գնում Էր Ուիլքոքս (Willcocks Nursery School) մանկապարտեզը: Այդ նույն մանկապարտեզն Է հաճախել արքայազն Լուիի քույրը՝ արքայադուստր Շառլոտան: Նրա ավագ եղբայրը՝ արքայազն Ջորջը, այցելել Է Ուեսթաքր(Westacre Montessori School) մանկապարտեզը, որը գտնվում Է Նորֆոլքում:

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը հայտնել են, որ իրենք «ուրախ են» հայտնելու այդ նորությունը: Լուսանկարում մեծացած արքայազն Լուին ուսապայուսակով նստած Է Frog ֆիրմայի երկանիվ մանկական հեծանվի վրա: Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու երրորդ զավակը՝ Լուի Արթուր Չառլզը, ծնվել Է 2018 թվականի ապրիլի 23-ին, Լոնդոնում: Ծնվելու պահին նա գահաժառանգության հերթում հինգերորդն Է դարձել իր պապից, հորից, ավագ եղբորից եւ քրոջից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում