Հասարակական

Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումը գերազանց է կատարել վարժանքները

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանումը գերազանց է կատարել վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների մասնագիտական կարողությունների, հաստիքային սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 22-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հակատանկային միջոցները բերել են մարտական վիճակի, գերազանց կատարել նորմացույցերով սահմանված վարժանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում