Հասարակական

Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման պատճառը

1 րոպեի ընթերցում

Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ազգային ժողովում հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը մանրամասնեց հանդիպման պատճառը:

«Անվտանգության խորհրդի գրասենյակը պարբերաբար կատարում է անվտանգության ոլորտի գնահատումներ: Վերջերս մենք մի համապարփակ զեկույց ենք պատրաստել կրիտիկական ենթակառուցվածքների մասին, որ անվտանգության կոմպոնենտ էլ ունի: Գտել ենք, որ նպատակահարմար է կիսվել նաև պատգամավորների հետ»,- ասաց Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում