Հասարակական

Գեղարքունիքում հուշամեդալներ հանձնվեցին Արցախյան վերջին պատերազամում զոհված հերոսների ծնողներին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հուշամեդալներ հանձնվեցին Արցախյան վերջին պատերազամում զոհված հերոսների ծնողներին

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալներ են հանձնել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների ծնողներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պարգեւները հանձնվեցին հերոսների ընտանիքներ կատարած այցերի ընթացքում։ Մեդալները հանձնվել են Ներքին Գետաշեն համայնքից՝ Շոթա Արմենակի Գևորգյանի, Գոռ Լյովայի Հակոբյանի, Էմին Վանյայի Սիմոնյանի, Արսեն Հայկի Խաչատրյանի, Կարեն Հովիկի Հարությունյանի, Վերին Գետաշեն համայնքից՝ Էդգար Շահենի Բաղդասարյանի, Ծովինար համայնքից՝ Շոթա Ազիզի Զաքարյանի, Վարդենիկ համայնքից՝ Արտաշես Ռուստամի Այվազյանի, Երանոս համայնքից՝ Վահագն Մարտիկի Մխեյանի, Գեղհովիտ համայնքից՝ Գարիկ Գառնիկի Հովհաննիսյանի եւ Աստղաձոր համայնքից՝ Արման Մանվելի Պողոսյանի ծնողներին:

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հիշատակի եւ ոգեկոչման խոսքեր է հնչեցրել հերոս տղաների մասին, սփոփել նրանց ծնողներին: «Շատ ծանր է կորստյան ցավը, սակայն դուք պետք է տոկաք, ձեր մեջ ուժ գտնեք դիմանալու այդ ցավին: Ձեր զավակները, մահն իրենց աչքերում, պայքար են մղել թշնամու դեմ՝ հանուն մեր երկրի խաղաղության, հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Դուք պետք է հպարտորեն կրեք ձեր վիշտը, քանզի դուք այլևս հերոսածին ծնողներ եք: Մենք գլուխ ենք խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջեւ»,-նշել է Սեւակ Խլղաթյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում