ՀՀ կառավարությունն արցախցիների կոմունալ վճարների փոխհատուցման համար կհատկացնի 4 մլրդ 67 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Արցախի Հանրապետությանը 4 մլրդ 67 մլն դրամ դրամաշնորհ կտրամադրի՝ ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարների սուբսիդավորման նպատակով և աշխատանքի խրախուսման ծրագրի շրջանակներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի՝ ապրիլի 22-ի նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս ծրագիրը դեռ պատերազմի ընթացքում էին սկսել: «Սեպտեմբերից Արցախում կոմունալ վճարումների փոխհատուցում է իրականացվում կառավարության կողմից: Սրա շրջանակում ամբողջ 2021-ին շարունակվելու է սուբսիդավորումը և այս որոշմամբ իրականացնում ենք հերթական դրամաշնորհը»,- ասաց նախարարը:

Առաքելյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի հունվարից Արցախում իրականացվում է աշխատանքի խրախուսման ծրագիր: «Ոչ պետական ընկերությունների կողմից եկամտային հարկի փոխհատուցման ծրագիր է իրականացվում: Սրա շրջանակում հունվար-փետրվար ամիսների համար 420 միլիոնի դրամաշնորհի հատկացում է եղել: Այս ծրագիրն արդեն մի փոքր արդյունք տվել է՝ մարտ ամսին փետրվարի համեմատ Արցախում մոտ 600 աշխատատեղ է ստեղծվել: Հետպատերազմական վիճակում կարծում եմ բավականին մեծ ձեռքբերում է»,- ընդգծեց նախարարը:

Հայերեն Français Русский

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ