Հասարակական

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են կապավորների ուսումնական վարժանքներ

1 րոպեի ընթերցում

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են կապավորների ուսումնական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը զարգացնելու նպատակով ապրիլի 21-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական վարժանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են կապի դաշտային հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել հրամանատարական կետի անխափան կապի ապահովման աշխատանքներ, վարժանքների ծրագրով նախատեսված մի շարք այլ միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում