Չորրորդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների ժամանակ անձնակազմի գործնական հմտություններն ամրապնդելու, կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 20-ից 21-ը 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են շտաբային մարզումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձևավորվել են համապատասխան խմբեր, առաջադրվել հստակ ուսումնամարտական խնդիրներ, մշակվել հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ: