Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Ագարակում և Մեղրիում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի մամուլի խոսնակը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։ Իսկ Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են եւ որեւէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,- գրել է Գևորգյանը։

Հայերեն Русский