ԱՄԷ Կարմիր մահիկի կազմակերպությունը հումանիտար օգնություն է տրամադրել Արարատի մարզի կարիքավոր ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ Սալամին ապրիլի 20-ին ներկա է գտնվել ՀՀ Արարատի մարզում 80 կարիքավոր ընտանիքներին սննդի արկղեր բաժանելու արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, օժանդակությունը դեսպանության միջոցով տրամադրել է Էմիրաթական Կարմիր մահիկի կազմակերպությունը 2021թ. Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակում: «Միաժամանակ ձեռնարկվել են մարդկանց կուտակումները կանխելու կանխարգելիչ բոլոր միջոցառումները.,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում Ահլամ Ռաշիդ ալ Սալամին հանդիպել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին: Մարզպետը բարձր է գնահատել ԱՄԷ-ի օգնություն տրամադրելու նախաձեռնությունը և մարդասիրական օգնության ոլորտում նրա ջանքերը: Նա նաև ներկայացրել է մարզում գյուղատնտեսության ոլորտի ներուժը` կարևորելով ԱՄԷ-ի և մարզպետարանի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձել է տեղական արտադրանքն Էմիրություններ արտահանելու հնարավորությանը:

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից հայընում են, որ Ահլամ ալ Սալամին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ: Նա նշել է, որ ԱՄԷ կառավարությունը մեկնարկել է առաջիկա հիսուն տարիների համար պարենային անվտանգության ազգային ռազմավարությունը և շարունակում է ջանքեր գործադրել երկրի գյուղատնտեսական և պարենային կարողությունները բարձրացնելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ համատեղ հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել, ինչպես նաև երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը:

Հայերեն العربية

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել