Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորումում ապրիլի 19-ին անցկացվել է ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայող իրավաբանների մասնագիտական պատրաստության ամրապնդման նպատակով անցկացված հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրավական ապահովման տարաբնույթ հարցեր, տրվել պարզաբանումներ իրավական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: