Հասարակական

ԱԽ գրասենյակը հրապարակել է Օնիկ Գասպարյանի խոսքերի ձայնագրությունը

1 րոպեի ընթերցում

ԱԽ գրասենյակը հրապարակել է Օնիկ Գասպարյանի խոսքերի ձայնագրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի ընթացքում այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր գաղտնազերծված փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ: Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը արել է հետևյալ հայտարարությունը. «Պարոն վարչապետ, ըստ էության,իրադրությունըմարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ...» հավելելով. « ...Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ...», եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում