Մշակույթ

Համազգային թատրոնի «Լյու-Բյեֆ» ներկայացումը կմասնակցի «Բալթյան տուն» փառատոնին

1 րոպեի ընթերցում

Համազգային թատրոնի «Լյու-Բյեֆ» ներկայացումը կմասնակցի «Բալթյան տուն» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լյու-Բյեֆ» կատակերգությունը մասնակցելու է «Բալթյան տուն» թատերական փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն անցկացվելու է մայիսի 13-18-ը Սանկտ Պետերբուրգում:

Ներկայացման բեմադրիչը Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանն է, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը, երաժշտական ձևավորումն իրականացրել է Նարեկ Բաղդասարյանը, բեմազգեստնեըը՝ Թամարա Բարոյանի:

Բեմադրության մեջ զբաղված են դերասաններ Տաթև Ղազարյանը, Անի Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Գագիկ Մադոյանը, Սերգեյ Թովմասյանը, Նարեկ Բաղդասարյանը:

Ներկայացումը բեմադրված է Դանիիլ Խարմսի ստեղծագործությունների հիման վրա։ Դասական ռուսական ավանգարդը եզրափակող Խարմսի երկերն ու նրա՝ երբեմն աբսուրդի հասնող յուրահատուկ աշխարհընկալումն արդիական են առ այսօր։ Ներկայացման հերոսները մշտապես հրաշքի սպասող և միայնությունից տանջվող մարդիկ են, ովքեր չգիտեն իրենց միմյանց կապող անտեսանելի թելերի մասին։ Ներկայացումը բնօրինակի լեզվով է՝ ռուսերեն։

Թատերասերները Երևանում ներկայացումը կարող են դիտել ապրիլի 29-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում