ԼՀԿ-ն նախաձեռնում է սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման բարձր օղակներում ներգրավելու հնարավորություն ընձեռելու գործընթաց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես շատերդ գիտեք, ՀՀ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։

Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից:

Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով»,- գրել է Մարուքյանը:

Հայերեն English

«Նոր գիրք»-15/25. Արշակյան, Պիրանդելլո, Դուեք

Երևանի քաղաքապետարանը կուսակցական կառույց չէ, վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի ներկայացուցիչներն են. Ավինյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի շուրջ փակ խորհրդակցություն կանցկացնի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն առանցքային դեր ունի Հայաստանի արդարադատության համակարգում. Սիրո Ամիրխանյան

Մոսկվայում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, կան տուժածներ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն դրամը

Ավինյանը վստահեցնում է՝ չի եղել դեպք, որ Երևանի քաղաքապետարանն ընդունի անորակ աշխատանքը

Դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց

Թրամփը հաստատել է Մեքսիկա ամերիկյան զորքեր ուղարկելու առաջարկը՝ թմրակարտելների դեմ պայքարելու նպատակով

Առաջին անգամ մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան՝ նախատեսված հենց Երևանի համար