Life

Սանկտ Պետերբուրգում ավելի քան 5 կգ քաշով աղջիկ է ծնվել

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում ավելի քան 5 կգ քաշով աղջիկ է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակչուհին բնական ճանապարհով ավելի քան 5 կգ քաշով երեխա է ծննդաբերել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ծննդատնից հայտնել են, որ երեխան միանգամայն առողջ է:

«Ապրիլի 15-ին Պետերբուրգի ծննդատան պացիենտներից Տատյանա Պրոտասևիչը լույս աշխարհ է բերել բացարձակապես առողջ աղջիկ՝ 5,04 կգ քաշով և 56 սանտիմետր հասակով: Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, այսինքն՝ առանց կեսարյան հատման»,- ասված է ծննդատան հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում են բժիշկները, 33-ամյա մայրն ու նորածին աղջիկը իրենց լավ են զգում և պատրաստվում են դուրս գրվել երեքշաբթի: Աղջկա ծնողներն ունեն ստանդարտ ֆիզիկական պարամետրեր, միևնույն ժամանակ, կնոջ մոտ, ում քաշը 60 կգ է, հղիությունը անցել է առանց բարդությունների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում