Հասարակական

Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԷջմիածնիԿոմիտասի անվանմշակույթիպալատում ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀՀԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել զորամասի կազմավորման պատմությանն ու անցած մարտական ուղուն, ներկայիս գործունեությանն ու ինժեներական ապահովման այն մարտական խնդիրներին, որոնց կատարման արդյունքներով զորամասը բազմիցս ճանաչվել է լավագույնը զինված ուժերում:

Ըստ աղբյուրի՝ զորամասն անմասն չի մնացել նաև արցախյան վերջին պատերազմից: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի և անմնացորդ նվիրումի համար 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հերոսների ծնողներին և հարազատներին զորամասի հրամանատարական կազմը հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրերով հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում