Հասարակական

Ամփոփվել են «Բանակային խաղեր-2021»-ի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային ընտրական փուլի արդյունքները

1 րոպեի ընթերցում

Ամփոփվել են «Բանակային խաղեր-2021»-ի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային ընտրական փուլի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորումում ամփոփվել են «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային ընտրական փուլի արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական և ֆիզիկական պատրաստության համալիր վարժանքների արդյունքներով ընտրվել են բանակային խաղերում զորամիավորման հավաքականը ներկայացնող լավագույն զինծառայողները: Վերջիններս խրախուսվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում