Ինովացիա

NASA-ի անօդաչու ուղղաթիռն առաջին թռիչքն է կատարել Մարսի վրա

2 րոպեի ընթերցում

 NASA-ի անօդաչու ուղղաթիռն առաջին թռիչքն է կատարել Մարսի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի Ingenuity անօդաչու ուղղաթիռը հաջողությամբ առաջին փորձնական թռիչքն Է կատարել Մարսի վրա: Այդ մասին վկայում Է NASA-ի կայքով իրականացվող հեռարձակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ingenuity-ը կատարել Է իր առաջին թռիչքը՝ ուժային կայանքով թռչող սարքի առաջին թռիչքը այլ մոլորակի վրա»,-ասվում Է գերատեսչության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Անցկացված փորձարկման մասին տվյալները Երկրի վրա ստացվել են դրա ավարտվելուց իմ քանի ժամ անց: Սկզբում սարքի արձակումը պլանավորվել Էր ապրիլի 8-ից ոչ շուտ, սակայն այն մի քանի անգամ տեղափոխել են:

NASA-ում նշել են, որ ուղղաթիռի պատրաստումը կտեւի շուրջ վեց օր. այդ ժամանակաշրջանում Perseverance մարսագնացը պետք Է դրոնը հասցնի մեկնարկի վայր, իսկ մասնագետներն ստուգեն բոլոր համակարգերի աշխատանքը:

Ապրիլի 9-ին պտուտակների գերարագ պտուտագցման պլանային թեստը ցույց Է տվել, որ հրահանգներն ստացվում են ոչ ճիշտ կարգով, սակայն ինժեներները կարողացել են գտնել խնդրի լուծումը: Ingenuity ուղղաթիռը Մարս Է ժամանել փետրվարին, այն Perseverance-ի առաքելության մի մասն Է: Ինչպես ակնկալում են NASA-ում, այն հետեւելու Է սարքի փորձարկմանը եւ Երկիր Է հաղորդելու թեստային թռիչքի ընթացքում ստացված լուսանկարներն ու այլ տվյալներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում