Մշակույթ

Ավարտվել է կրթամշակութային միջոցառումներով հագեցած Ազգային գրադարանային շաբաթը

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է կրթամշակութային միջոցառումներով հագեցած Ազգային գրադարանային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 12-19-ն անցկացվել է արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը: Ամենամյա ծրագիրը հագեցած էր մշակութային և կրթական միջոցառումներով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցինԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից:

Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկել էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված և գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսներով:

Գրական հանդիպումների շրջանակում կազմակերպվել են Մարկ Լևիի և Հրաչյա Մանուկյանի գրքերի քննարկումները: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում (Զինվորի տուն) կայացավ արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորների հանդիպումը երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ. քննարկվեց նրա «հակաՔԱՂԱՔական» գործը:

«Տարվա հոբելյար» խորագրով անցկացվել են միջոցառումներ նվիրված կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի 100, Ալեքսանդր Սպենդիարյանի 150 և գրող, մանկագիր Նանսեն Միքայելյանի ծննդյան 90-ամյակներին:

Շաբաթի շրջանակում անցկացվել են նաև տեսապատկերներով անգլերեն ինտերակտիվ խաղ-մրցույթ, երգերի կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթների ընթերցումներ դերասան Ստ. Շահինյանի կատարմամբ:

Իրականացվել են փոխայցելություններ մայրաքաղաքի գրադարաններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում