Իրավունք

ԱԺ-ն վավերացրեց ICAO-ի խորհրդի թվաքանակի փոփոխության արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն վավերացրեց ICAO-ի խորհրդի թվաքանակի փոփոխության արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի թվաքանակի փոփոխության արձանագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Արձանագրությունը վերաբերում է ICAO-ի խորհրդի կազմում թվաքանակի փոփոխությանը՝ 36-ից 40 հասցնելուն: Այն ընդունվել է 2016թ. գագաթնաժողովի ընթացքում»,- նշել էր փոխնախարարը:

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացվեց 83 «կողմ» և 18 «ձեռնպահ» ձայներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում